Բաժիններ՝

Երիտասարդի ներքնազգեստի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել

Հունվարի 18-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։

Կասկածանքը՝ թմրանյութ պահել ու օգտագործել, ինչպես և սառը զենք պահել ու կրելն էր։ Երիտասարդը ենթարկվեց անձնական խուզարկության։ Բացի ծալովի դանակից հայտնաբերվեց ներքնազգեստի մեջ թաքցված բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ՝ փայլաթիթեղով փաթեթավորված։ Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն զանգվածներ, կաթուցիչ և այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ բյուրեղանման զանգվածները մեթամֆետամին, իսկ դեղնականաչավունը՝ սփայս են։ Հարուցվեց քրեական գործ, նշանակվեցին փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունվարի 20-ին խուզարկվեց երիտասարդի մեքենան։ Արդյունքում հայտնաբերվեցին մեթամֆետամինի և սփայսի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, որոնք ևս ուղարկվել են փորձաքննության։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս