Բաժիններ՝

Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել է Billboard 200 չարթը

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել է Billboard 200 երաժշտական չարթը: Այդ մասին հայտնել է Billboard-ը:

Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է հավաքածուի 112 հազար օրինակ: Դա երգչուհուն թույլ է տվել առաջ անցնել ռեփեր Roddy Ricch-ի “Please excuse me for being antisocial” ալբոմից:

«Շատ շնորհակալություն այն բանի համար, որ դուք օգնեցիք իրականացնելու այս պահը, որի մասին ես երբեք չեմ մոռանա»,- գրել է փոփ-աստղն Instagram-ում՝ դիմելով երկրպագուներին:

Սելենա Գոմեսն առաջին անգամը չէ, որ գլխավորում է հեղինակավոր հիթ-շքերթը: Այսպես, նրա Revival եւ Stars dance ալբոմներն առաջին տեղն են զբաղեցրել համապատասխանաբար 2015 եւ 2013 թվականներին: Շաբաթվա ընթացքում Billboard 200 երաժշտական չարթի վերլուծաբաններն ԱՄՆ-ում շաբաթվա առավել մեծ ժողովրդականություն վայելող սկավառակները գնահատում են մի քանի կատեգորիաներով, այդ թվում՝ գնված օրինակների թվաքանակով ե՛ւ խանութներում, ե՛ւ ցանցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս