Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան և խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտպելու վերաբերյալ, ինքը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է, որ ՀԴՄ կտրոն չթողարկելու փաստը գրանցած քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինը սկսի վարչական վարույթ: Վարչապետը պնդում է, որ սպառողը պետք է գործիք ունենա իր իրավունքները պաշտպանելու համար:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տեխնոլոգիական ճեղքման» է հասել հակահրթիռային պաշտպանության լազերային համակարգի մշակման բնագավառում։
Անցյալ տարեվերջին լուր տարածվեց, որ անհայտ անձինք ներխուժել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու տակնուվրա արել սենյակները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Կառավարությունը լրացում կատարեց «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ դրամ:
Այսօր՝ հունվարի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով բողոքարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը։
168 Լրահոս
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՀԴՄ կտրոն պահանջելու, այն չտրամադրողներին նկարելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Մի կարևոր կանոն կա: Ես ամենասկզբից ասել եմ, աշխարհը գիտի՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված, որտեղ եմ ապրում, որտեղ եմ աշխատում: Հեռախոսիս համարը միշտ կա, անփոփոխ»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և հասարակության առողջ զարգացման տեսանկյունից: Չնայած մեր նորանկախ պատմության վայրիվերումներին ու այդ արժեքների նկատմամբ սանձազերծված արշավանքներին, այսօր էլ ինքն է մնում այդ արժեքների պահպանման ու տարածման ջահակիրը:
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել 5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը:
ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի: Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը: Այս մասին գրում է yerkirmedia.am-ը:
Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Քաղաքացի Արկադի Գալստյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր նոր պահանջով ու պաստառով՝ «Իրանի և ԱՄՆ-ի նախագահները պետք է պատժվեն Նիկոլի խոսքն անտեսելու համար»։
Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ արեց բոլորին՝ տոներին հրաժարվել ավանդական բլինչիկից ու ճոխ կերակուրներից, մինչդեռ ինքն անձամբ դժվարացավ կառավարել իր ախորժակն ու օգտվեց բոլոր բարիքներից՝ բդից մինչև բլինչիկ։
Հունվարի 9-ին անհայտ սպիտակ փոշիով անանուն նամակներ են փոստով ուղարկել Բելգիայի վալլոնյան կառավարության մի քանի նախարարություններ:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։
Աբխազիայի նախագահի վարչակազմում պետական հեղաշրջման փորձ են որակել Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության կողմնակիցների գրոհը պետական հիմնարկությունների վրա։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
2019-ի դեկտեմբերին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել էին ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել 2020թ. սկզբին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
«Քննարկումից հետո մեզ ասացին, որ երկու օր անց մեզ արդյունքների մասին կասեն։ Ճանապարհները բաց են, բայց եթե վաղը մեզ բացասական պատասխան տան, ապա անժամկետ ճանապարհը կրկին փակելու ենք և ավելի վատ վիճակով։ Ծննդատունը փակելու փոխարեն՝ այն կարող են հագեցնել մասնագետներով, ու մարդկանց սպասարկեն։ Այսքան տարի այդ ինչպե՞ս ենք աշխատեցրել, որ մեկ մանկական մահացության դեպք չի եղել»,- ասաց նա։