Հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։
Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում.
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։
Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Ավետի Տերտերյանը։ Ռուբեն Տերտերյանը հեղինակ է մենագրությունների, 150-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում՝ Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով): Հեղինակ է նաև 30-ից ավելի ռադիո և հեռուստահաղորդումների:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը եւ պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար: Սա շատ նման է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությանը, որն ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ, ինչպես Կոնգրեսի, այնպես էլ Սենատի կողմից: ԼՂՀ ճանաչումը ԵՄ կողմից միանշանակ կհզորացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որն էլ ոչ միանգամից, սակայն կնպաստի հայկական պահանջատիրության միջազգայնացմանը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:
16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանին այսօր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):
Հանրապետության տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Եվ մեծ աժիոտաժ են առաջացրել բալային միավորներն այլ վարորդներին բաժանելու եւ վաճառելու մասին տեղեկությունները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել: Թերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթների ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար՝ մոտ 11.000 դրամ:
ՀՀ կառավարության 2020 թվականի առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 9-ին: Նիստի օրակարգում դեռևս ընդգրկված է 19 հարց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում:
Հանս Ցիմմերը, որը գրել է «Անձրեւի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Նորաձևության ցիկլերը, որպես կանոն, կրկնվում են, և 2010-ականների վաղ միտումներն արդեն վերադառնում են:
Օրեր առաջ Բևեռլի Հիլզում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը որն ամեն տարի անցկացվում է արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) կողմից՝ նշելով տարվա լավագույն ֆիլմերը և հեռուստատեսային սերիալները: «Ոսկե գլոբուսը» 3-րդ հեղինակավոր մրցանակն է «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։ Եվ եթե «Օսկար»-ով ավարտվում է մրցանակաբաշխությունների շրջանը, ապա «Ոսկե գլոբուս»-ով այն մեկարկում է:
Թինա Կունակին շարունակում է անցկացնել արձակուրդը սիրելի Բրազիլիայում ընտանիքի հետ, սակայն մոդելը չի մոռանում աշխատանքային պարտավորությունների մասին: Ռուսական ELLE-ի դեկտեմբերյան շապիկի հերոսուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է Sézane ապրանքանիշի գովազդային արշավի առաջին լուսանկարները:
Ռուսական ազնվական դաստիարակության մասին լեգենդներ մինչ այսօր էլ շրջում են, և դրանցից մի քանիսը հասել են նաև մինչ մեր օրեր: Որպես կանոն՝ ռուս ազնվականներն անհանգստանում էին ոչ միայն իրենց ներաշխարհի, այլև արտաքին աշխարհի համար: Նրանք միշտ շրջում էին զուգված- զարդարված ու կոկիկ:
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Թրամփի «pragmatic» պատասխանը»:
Հելսինկիի համալսարանի գիտնականները հապալասի հյութն անվանել են լավագույն ըմպելիքը հիպերտոնիկ հիվանդների մոտ արյան ճնշումը նվազեցնելու համար, գրում է MedicalXpress-ը:
Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։