«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման գործով նախաքննական մարմինը նորություն չունի
Անցյալ տարեվերջին լուր տարածվեց, որ անհայտ անձինք ներխուժել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու տակնուվրա արել սենյակները:
Ավելի ուշ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ դեպքի առթիվ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
168.am-ը փորձեց Քննչական կոմիտեից ճշտել, թե ինչ ընթացքում է գտնվում գործը:
«Նախաքննություն է ընթանում, այլ նորություն չկա»,- տեղեկացրին Քննչական կոմիտեից: Մեր ճշտող հարցին, թե գործով կասկածյալ կամ վկաներ հայտնի՞ են նախաքննական մարմնին, հնչեց բացասական պատասխան:
Տարօրինակ է, որ մեծ ցանկության դեպքում մի քանի ժամում իրավապահները կարողանում են հայտնաբերել ֆեյսբուքյան ֆեյք օգտատիրոջը, իսկ այս աղմուկ հանած գործով որևէ նորություն չկա: