Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրասենյակում լուռ նստած` ապագա գլխավոր դատախազը խնամքով հանում, ցուցակագրում, ուսումնասիրում է Արթուր Դավթյանի սանիկների, քավորների, հարազատների անունները, կենսագրություններն ու կասկածելի կապերը: Ժամանակն արագ անցնելու սովորություն ունի: Ամեն ինչ դեռ առջևում է»:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին եւ կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։
Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հունվարի 13-15-ը այցով կգտնվի ԱՄՆ-ում՝ ստորագրելու առեւտրական գործարքի առաջին մասը:
Իրանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 19 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար տեղեկատվություն տարածվում է հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի ոդեգրման գործ» հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, այդուհանդերձ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով […]
Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:
Ինչպիսին պետք է լինեն զուգարանները ՀՀ-ում. վարչապետը հանձնարարականներ է տալիս
Դեսպան Կարեն Նազարյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի արքայազն ու Մեծ վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին (Fra Giacomo Dalla Torre del Tempio di Sanguinetto)։
Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մոնգունո քաղաքում առնվազն 20 զինվոր է զոհվել եւ շուրջ հազար խաղաղ բնակիչներ են զրկվել օթեւանից զինյալների հարձակման հետեւանքով:
«Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները». փորձագետներ. ՈՒՂԻՂ
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, հոգեբանի մեկ թափուր հաստիք է առկա «Գորիս» ՔԿՀ-ում և երկու հաստիք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից:
Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Նորվեգիայի Հարալդ V թագավորը հունվարի 8-ին հոսպիտալացվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ոգեշնչված է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակմարտության ապաէսկալացիայի նշաններով:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հատուկ քննչական ծառայության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ի հարցին։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։
Այո՛, ճիշտ եք կարդում. տիկին Զուրաբիշվիլին և նրա աշխատակազմը 40 օտարերկրյա այցերի և գործուղումների համար ծախսել են այն գումարի կեսը, որքան, ըստ տարբեր տվյալների՝ ծախսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. սեպտեմբերին իր ամերիկյան այցի ժամանակ…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։
Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում.
Հունվարի 8-ին, ժամը 21:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 49/19ա շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: