Բաժիններ՝

Ուշիի նախկին համայնքապետը քաղաքացուց պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս