Բաժիններ՝

Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Իտալիայի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող է հանդես եկել Իտալիայի միջազգային մրցաշարում:

Իտալական Մոնտեբելուա քաղաքում կայացած մրցաշարում Տեր-Սահակյանը «4th Vergani Cup Montebelluna»-ում 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր դարձել է մրցաշարի հաղթող:

Հայ գրոսմայստերը չի կրել ոչ մի պարտություն, 6 պարտիա ավարտել է հաղթանակով, իսկ 3-ում գրանցել է ոչ-ոքի: «4th Vergani Cup Montebelluna»-ին մասնացում էին 45 շախմատիստներ աշխարհի 21 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս