
Ռուսաստանցի միլիարդատերերը հարստության ռեկորդային աճ են արձանագրել վերջին չորս տարում

2019 թվականին 23 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունն աճել է վերջին չորս տարվա ընթացքում առավելագույն տեմպերով՝ 52,9 միլիարդ դոլարով: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI) ինդեքսի տվյալները:
Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժիններ ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, ռուսաստանցիներից ներկայում դրա մեջ է մտնում 23 մարդ:
Վարկանիշում առաջին տեղը կրկին զբաղեցրել է «Նորնիկելի» հիմական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը 2019 թվականին ավելացել է 8,5 միլիարդ դոլարով՝ մինչեւ 28,2 միլարդ դոլար: Երկրորդ տեղն զբաղեցնում է «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, նրա հարստությունն ավելացել է 5,2 միլիարդ դոլարով եւ հասել 24,6 միլիարդ դոլարի: Երրորդ տեղում է «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքփերովը, նրա կապիտալն աճել է 6,22 միլիարդով՝ մինչեւ 22,3 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: