16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող երիտասարդը սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ. Aravot.am
16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը Գյումրիից էր, Երեւանում վարձով էր բնակվում եւս երկու ուսանողների հետ: Այս մասին Aravot.am-ին պատմել է Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը:
«Ընդամենը մի քանի ամիս էր՝ անցել էր պայմանագրային զինծառայության, շատ ուրախ էր, ապրում էր իր համազգեստով, կոչումով: Ինքը սիրով մտավ այդ ծառայության մեջ, ու չեմ կարծում, որ նա կարող էր գնալ մի այնպիսի արարքի, որը բիծ գցեր այդ համազգեստի վրա: Ապրում էր երկու ուսանողի հետ, մենք էլ ուզում էինք ընտանիքով տեղափոխվել Երեւան, որովհետեւ դրսում էր սնվում ու ծախսն էլ մի քիչ թանկ էր ստացվում, փնտրտուքի մեջ էինք, չկարողացանք Նոր տարուն գալ»,- պատմել է Արա Սուքիասյանը:
Ըստ նրա՝ դեպքի նախորդող երեկոյան էին որդու հետ խոսել, շատ հանգիստ էր, հետո իմացել էին, որ տղայի՝ Երեւանում ապրող ընկերներից մեկ-երկուսին ոստիկանություն են տարել, դեռ չգիտեին՝ հենց իր տղայի տեղը գտնելու համար էին ոստիկանություն տարվել. «Այդ ժամանակ, որ խոսում էինք, ասացինք՝ տեղյակ ես, որ ծանոթներիդ բռնել են, ասաց՝ ոնց թե, տաքսու պատվերն էլ չեղարկեց, որ գնա, նրանց աջակցի: Ես էլ եկա Գյումրիից նրանց աջակցելու: Ճանապարհի ընթացքում ընկերներս facebook-ով նյութն ուղարկեցին, ես շոկի մեջ եմ: Այդպես արարք արած մարդը չէր կարող այդպես հանգիստ խոսել կամ ասել ՝ ես հեսա հետ կդառնամ, կգնամ իրենց աջակցելու: Իր բնավորությամբ տղաս վախկոտ է, չէր կարող նման բաներ անել: Ես ապշած եմ, որ facebook-ում արդեն իր նկարն են հրապարակել՝ առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու: Սա խայտառակություն է, հլը պարզեիք, նոր»:
Aravot.am-ի հարցին՝ ճանաչո՞ւմ էր սպանվածին, մեր զրուցակիցը պատասխանել է՝ ոչ. «Ինքը սիրած աղջիկ ունի, Նոր տարվան էլ եկել էին, Լոռու մարզից էր այդ աղջիկը, ինքը ավելի շատ ապրում էր ամուսնական լուծումների սպասումով: Այս արարքը բացարձակ իր նկարագրին չի գալիս, չի համատեղվում: Իրեն հաստատ «պոդստավկա են» արել, ինձ համար անհասկանալի է, որ առանց դատ ու դատաստանի նկարներն էլ հրապարակվում են, հակադարձելու ուժ ուղղակի չունեմ: Հակված եմ՝ ստիպել են ինքնախոստովանական տալ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: