Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը խոսել է իր ապագայի և մադրիդյան ակումբի մասին՝ հաջորդ մրցաշրջանում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։
Ժանգաջուր` մաքուր ջրի փոխարեն: Ախուրյանի բժշկական կենտրոնում 20 տարի շարունակ կեղտոտ ջուր է հոսել:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա Վիճակագրության պետական կոմիտեն օրերս հրապարակեց հետհեղափոխական Հայաստանի առաջին կրթական վիճակագրությունը։
«Ասում են՝ այդ փաթեթն ուղարկել են Կառավարություն, լավ են արել, որ ուղարկել են, ուզում են՝ Սպիտակ տուն, Եվրամիություն կամ այլ տեղ ուղարկեն, բայց մենք պետք է ստանանք նախագծի հաստատման պատասխանը։ Կառավարությանը մեկ ամիս առաջ նամակ ենք գրել, բայց պատասխան չկա»։
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին:
Հեղինակ՝ Սերժ Ավետիքյան:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ, թե որ դեպքերում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձում տարածել անձի դրամական միջոցների վրա։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրում կատարելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲ պատվիրակությանը:
Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին:
«Չելսին» դեռ չի որոշել՝ արդյո՞ք արժե մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Փորձագետը առանց մի վայրկյան վարանելու կարող է պիտակել այս կամ այն պետություն ավտորիտար՝առանց ձեռքի տակ ունենալու հստակ չափանիշներ:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նազենի Ղարիբյանի անմիջական «տանիքը» ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն (դիջեյ Էդոն) է։
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածու է համարվում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն:
Հարցին, թե պարոն Օրբելյանի հետ հանդիպել կամ խոսակցություն ունեցե՞լ է, Ղարիբյանը ժխտական պատասխան տվեց, նշելով, որ որպես գեղարվեստական ղեկավար Օրբելյանն այլևս իր հետ գործ չունի, այլ գործ ունի իր ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ:
Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:
Մեր երկրում սկզբունքորեն պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների գործունեության ազատությունը: Սա շատ կարևոր է և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանում է բարձր նշաձող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը:
Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվեցին փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:
Հայաստանի սահմանապահ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իշխանությունների ռեյտինգի նվազումը, խոսքի և գործի անհամապատասխանեցումը բերում է նրան, որ հասարակության մեջ որոշակի հիասթափություն է առաջանում և աստիճանաբար առաջանում է քաղաքական նոր այլընտրանքի լուրջ պահանջ։
Այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ղեկավարության հրավերով՝ (МГИМО) ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով ելույթ է ունեցել 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Դավիթ Շահնազարյանը։