
Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը:
Պետության ղեկավարն այցելել էր Կիեւում կազմակերպված «Գրքի զինանոց» փառատոն, որտեղ հրատարակություններից մեկի ներկայացուցիչները նրան նվիրել են տեղեկատվական ուղեցույց դեռահասների համար:
«Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը պատանի ընթերցողների համար հասկանալի ձեւով պատմում է երկրի կառավարման, քաղաքական համակարգի, գաղափարախոսության ու էլի շատ հետաքրքիր բաների մասին: Մեր պետության ներսում փոփոխություները ոչ քիչ հարցեր են առաջացնում նաեւ ամենափոքրերի մոտ»,- «Օբոզրեվատել»-ը մեջբերում է արել գրքի ծանոթությունից:
Facebook-ում հրապարակված կադրերում երեւում է, որ Զելենսկին չի շփոթվել եւ հումորով է արձագանքել նվերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: