Պոչետինոն համաձայն է գլխավորել «Յուվենթուսը»
«Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածու է համարվում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն:
Թուրինցիների մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին Լոնդոնում միջնորդների միջոցով բանակցություններ է վարել «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ, ինչպես նաև կապվել է անձամբ Պոչետինոյի հետ, ով հայտնել է իր հետաքրքրությունն աշխատանքի նկատմամբ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, Պոչետինոն կարող է 4 տարվա պայմանագիր կնքել «Յուվենթուսի» հետ:
«Յուվենթուսին» ակտիվորեն կապում են նաև Պեպ Գվարդիոլայի հետ: Իտալական տեղեկատվամիջոցները հաղորդում են, որ նա նույնպես 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել թուրինցիների հետ:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 5 տարվա աշխատանքից հետո կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը