«Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն». Սէֆիլյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

«Եթե Արթուր Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դրանով միայն կարագացնի, որպեսզի գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ։ Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինքը սկսի խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, ինչպես անում է վարչապետը։

Ըստ նրա, այսօր արդեն կան Պաշտպանության նախարարներ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնք փախուստի մեջ են՝ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։

Նա կոչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օր առաջ ղեկն իր ձեռքը վերցնի, որից հետո «ո՛չ վանեցյանները, ո՛չ ԱԱԾ-ները ոչինչ չեն կարող անել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս