
Մոուրինիոն կամ Ալեգրին կարող են փոխարինել Պոչետինոյին

Ութ տուրերից հետո «Տոտենհեմը» վաստակել է ընդամենը տասնմեկ միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականում:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Տոտենեհեմի» ղեկավարությունը կարող է հեռացնել աշխատանքից Մաուրիսիո Պոչետինոյին: Նրա փոխարինման գլխավոր թեկնածուներն են Ժոզե Մոուրինիոն և Մասիմիլիանո Ալեգրին:
Մոուրինիոյի վերջին աշխատանքի վայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից նա հեռացվեց նախորդ մրցաշրջանում: Ալեգրին նախկինում մարզում էր «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը