Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունները 14,4 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ:
Կառավարությունը 375 միլիոն 672 հազար 320 ՀՀ դրամ գումար է տրամադրելու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտը բարելավելու, կահավորելու և տեխնիկական վերազինում իրականացնելու համար:
«2015թ. Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտը 250 միլիոն դրամ էր, 2016թ.՝ 150 մլն, 2017թ.՝ 68 մլն, 2018թ.՝ 48 մլն, և արդեն գալիս է 2019-20թթ.՝ 8.5 մլրդ կազմում է 2019թ. բյուջեի դեֆիցիտը, և 2020թ. նախատեսվում է 9.1 մլրդ դրամ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով՝ դա աննախադեպ մեծ ցուցանիշ է:
Ես կողմ եմ բաց մրցակցությանը: Ամբողջ աշխարհում ապացուցված է, որ բաց մրցակցությունը, այսինքն՝ անհատներն ավելի լավ են կարողանում մրցունակություն ապահովել, ինչից պետությունն է շահում: Բնականաբար, պիտի ստուգվի մրցույթի մասնակից ընկերությունների ով լինելը, եթե կհամապատասխանեն ներկայացված չափորոշիչներին, միանշանակ ավելի լավ է՝ մասնավորը դա կատարի: Պետք է պահանջվի համապատասխան տեխնիկական բնութագիր և գումար:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասված է, որ նա երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակացրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։ Դեսպան Թրեյսին պարզաբանել է, որ ԱՄՆ մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն:
«Գազի գինը չի բարձրանա մինչև գարուն»:
«Երբ սեղանի շուրջ ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ են նստած, ու գրիչը ձեռքին՝ «հաթաթա» է տալիս նախարարը, սա շատ տգեղ է: Ու այսպես երկիր չեն կառուցում, երկխոսություն չեն անում, հարցեր չեն քննարկում»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Սարդարապատի ճակատամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հրաժարվել երկարաձգել պայմանագիրը:
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Հայաստանն ունի առաջարկվող կացարանների բազմաթիվ տարբերակներ՝ գյուղական բնակավայրերում տեղացիների բնակարաններից ու տներից մինչև 5-աստղանի շքեղ հյուրանոցներ:
Տոկիոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողության համար նախատեսված մարզադաշտը:
Թուրքիայի Մանավգատ քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2020թ․ առաջնության որակավորման խմբային փուլի վերջին տուրի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։
«Առողջապահության մասը լրիվ խայտառակություն է, աբսուրդ: Զիմբաբվեն ու Մոզամբիկը հաստատ առողջապահական ավելի լավ ծրագիր ունեն, քան այն, որ այսօր ներկայացվել է Երևան քաղաքում: Սա ընդամենը մի մեծ գյուղի սպասարկման համար գրված ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ներկայացված նախագծի մասին՝ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան:
Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։
«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
«Նկատի ունեք «Red Eagles» ֆան ակումբին, մասնավորապես երևի նկատի ունեք, որովհետև ես այլ պահանջներ չեմ նկատել: Նախ՝ խաղին անդրադառնամ: Բնականաբար, 9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն և արդարացում չունի: Ինչ վերաբերում է «Red Eagles» ֆան ակումբին, որի հիմնադրի հետ կապված՝ Ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ) առանձնապես խոշոր չափի յուրացումների մասով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), և այդ ֆան ակումբի հիմնադիրն այդ գործով անցնում է՝ որպես մեղադրյալ»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։