
ՊՍԺ-ն կսկսի Նեյմարի հետ բանակցությունները 2020թ. սկզբին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հրաժարվել երկարաձգել պայմանագիրը:
Ըստ RMC Sport-ի, փարիզյան ակումբի ղեկավարությունը 27-ամյա ֆուտբոլիստին չի առաջարկել նոր պայմանագիր, բանակցությունները կմեկնարկեն 2020-ի սկզբին:
Նախկինում հաղորդվում էր, որ Նեյմարը հույս ուներ տեղափոխվել «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 2017-ին: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 5 հանդիպում և խփել է 4 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը