«Այն հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ հենց այնպես զրույց է եղել, թույլ տվեք չհավատալ դրան, որովհետև նրանք տարբեր մարդիկ են և խոսելու շատ քիչ բան ունեն: Եթե խոսելու բան էլ ունեն՝ ապա 5 րոպեանոց»:
Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է:
Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցում հանդիպում է քահանային և, ինչպես մամուլում էր գրված՝ ասում է, թե դու այստեղ ի՞նչ գործ ունես… Նախ՝ տարիքով, կրթությամբ, գաղափարով դու չես կարող համեմատվել քահանայի հետ: Եվ հետո՝ քահանայի հետ ՀՀ-ում այդպես չեն խոսում: Մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պաշտպանը:
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերն առաջին քայլն են տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացման՝ ԱՄՆ-ի վարչակազմի պլանի կատարման ճանապարհին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է հացադուլ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը հունվարի 30-ին համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։
Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան:
Կառավարության որոշմամբ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի:
Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցած տարեվերջին նույնպես պարգևավճարներ են տրվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աշխատակիցները ստացել են նաև 13-րդ աշխատավարձ։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ:
Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղյակ չէ, թե չինացիներն ինչ են անում «Նաիրիտ» գործարանում։
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը չի կարծում, որ իր ղեկավարած գերատեսչությունը տնտեսական զարգացման նախարարությանը միացնելու դեպքում նախարարության անունը կարող է էական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման ու ծրագրերի վրա։
«Նախ՝ ես հարցազրույցում եմ ասել, ոչ թե համացանցում եմ գրել, որ տեղեկատվական արշավ է իրականանում, որովհետև ակնհայտ է, որ այսօր մենք բոլորս, և դա նորմալ է, խոշորացույցի տակ ենք, և մեր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր գործողության շուրջ աշխատում են մեծ աղմուկ բարձրացնել»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։
Կառավարությունն ընդունեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում:
«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։
90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի է բազմաթիվ էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Եգիպտացորենով բեռնված «Կադոս» ջերմանավը, որն ուղեւորվում էր Էնզելի իրանական նավահանգիստ, լույս հունվարի 31-ի գիշերը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի նավահանգստում: