Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Նրան դիմավորեց հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերթ Լամերթը։
Չինաստանը բարձր է գնահատում իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման ուղղությամբ եվրոպական պետությունների գործադրած ջանքերը եւ պաշտպանում է Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմի՝ INSTEX-ի ստեղծումը, հուսով է, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում «Ժասմին» գեղեցկության սրահում փետրվարի 1-ին փրկարարները հայտնաբերել են 1958 թվականին ծնված կնոջ դի:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց։
Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին:
Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Դեկտեմբեր ամսին կրկին անակնկալ է մատուցել արդյունաբերության ոլորտը՝ արձանագրելով բավականին բարձր աճի ցուցանիշ: Ինչո՞ւ է անակնկալ, որովհետև ինչպես բազմիցս նշել ենք, նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի չի գործում Թեղուտի հանքավայրը, իսկ հոկտեմբեր ամսվա կեսերից կասեցվեցին նաև Ալավերդու գործարանի աշխատանքները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկելու «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը:
Առնվազն 21 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով:
Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
Զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից այսօր տարածված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» մասին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը մերժելու ավագանու որոշման վերաբերյալ տեղեկատվությանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է․
Վենեսուելայի PDVSA պետական նավթընկերության եվրոպական գործընկերները դադարեցրել են նրանից նավթի գնումներն՝ ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո:
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդը, մաեստրո Գալուստ Գրիգորիչը հրաժարվեց պետության հաշվին ապրելուց այդ «լենուբոլ» կառավարական տանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Ավետ Ադոնցը: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Ինչպես հայտնել է ANI գործակալությունը, ինքնաթիռն ընկել է HAL օդանավակակայանից ոչ հեռու:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս կանխել են առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման 2 դեպք:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողով (ՄԻՄՀ)՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը նրա պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ «պոտենցիալ ռիսկի գոյության» հիման վրա:
Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 1-ին առեւտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից:
«Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին»:
Հունաստանում աճում են գրիպով հիվանդանալու դեպքերը եւ մահացությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպից 12 մարդ է մահացել:
ՀՀ ոստիկանություն հունվարի 30-ին ժամը 17:35-ին հաղորդում է ստացվել , որ հունվարի 25-30-նն ընկած ժամանակահատվածում Երևան, Բաղրամյան, 26 հասցեի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի շահագործվող միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են հուշադրամներ:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 110-ի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում գետնաբուք է: