Բաժիններ՝

Վրաերթ Կոմիտասի պողոտայում. 17-ամյա պատանին հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 518» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտեմ Բ., ծնված 1963 թ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Հակոբ Ս.-ին (ծնված 2002 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս