Բաժիններ՝

Անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյանց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել «Սեքյուրի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.36-ին, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյանց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը:

Նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նաև դեկտեմբերի 14-ին, ժամը 18.25-ին, որ կոտրել են Հալաբյան փողոցի 43 շենքի մոտ գտնվող, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասից բերման են ենթարկել նույն թաղամասի 33-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որը հիշյալ 3 արագաչափերի ապակիներն ինքն է կոտրել:

Զննությամբ նրա «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է աստիճանավանդակ և երկաթե մահակ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս