Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռաֆինացված ածխաջրերի բարձր մակարդակ պարունակող մթերքները անքնություն են առաջացնում:
Գիտնականներն ուսումնասիրել են դաշտանադադարի փուլի գտնվող ավելի քան 50 հազար կանանց սննդակարգը: Հետազոտության ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ շաքար, սպիտակ հաց և բրինձ պարունակող մթերքները մեծացնում են օրգանիզմում շաքարի մակարդակը, ինչը անքնության պատճառ է դառնում:
Արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելիս օրգանիզմը ինսուլին է արտադրում, ինչը կարող է ադրենալին և կորտիզոլ հորմոնների արտազատման պատճառ դառնալ:
Քնի վրա դրական ազդեցություն են ունենում մրգերը և բանջարեղենը: