Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, Նեյմարը և Մեսսին՝ եռյակում են, Ռոնալդուն չկա թոփ-15-ում
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ KPMG Football Benchmark ինտերակտիվ հարթակի համաձայն, որը զբաղվում է ֆուտբոլային բիզնեսի վերլուծությամբ:
Հարթակը գնահատել է 12 առաջնությունների ավելի քան 5000 խաղացողի շուկայական արժեքը՝ հիմնվելով Opta-ի տրամադրած մարզական վիճակագրության վերջին տվյալների վրա:
Վարկանիշն ընդգրկում է ֆուտբոլիստների Արգենտինայի, Բելգիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Թուրքիայի բարձրագույն առաջնություններից, ինչպես նաև Անգլիայի Չեմպիոնշիփից:
Վարկանիշում ընդգրկված են թոփ-10 խաղացողները, ինչպես նաև ևս հինգ ֆուտբոլիստներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն:
«Ոսկե գնդակի» հնգակի հաղթող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել թոփ-15-ում:
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 225 միլիոն եվրո
- Նեյմար (ՊՍԺ) – 185
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 180
- Էդեն Ազար («Ռեալ») – 152
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 150
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 150
- Հարի Քեյն («Տոտենհեմ») – 140
- Սադիո Մանե («Լիվերպուլ») – 130
- Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 130
- Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 125
Ներկայացվել են ևս հինգ խաղացողներ, որոնց արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն՝ Ջեյդոն Սանչո (116), Պոլ Պոգբա (115), Վիրջիլ վան Դեյկ (114), Ֆրենկի դե Յոնգ (106) և Մարկուս Ռեշֆորդ (100):
Պատրաստեց Անի Գաբուզյանը