ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության ընկերությունների (IRISL Group), E-Sail Shipping Company Ltd՝ դրանց չինական «դուստր» ընկերության, Իրանի Mahan Air ավիաընկերության դեմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ պատժամիջոցներ սահմանելու համար հիմք է ծառայել այն, որ դրանք իրականացնում են փոխադրումներ՝ «կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ»: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել է Պետդեպարտամենտը, պատժամիջոցների ներքո են հայտնվել Իրանի եւս ութ կառույցներ, որոնք «օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հասցնելու Եմեն»:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Mahan Air-ի «եւ վաճառքների գծով դրա երեք գործակալների» նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես: Ինչ վերաբերում է IRISL-ին եւ E-Sail Shipping Company-ին, ապա Պետդեպն «Իրան հումանիտար ապրանքներ արտահանողներին բավականաչափ ժամանակ» է տրամադրում «առաքման այընտրական եղանակներ գտնելու համար», հաղորդել է «Ինտերֆաքսը»:



