Ով է ֆուտբոլային ակումբի բերման ենթարկված նախագահը. մանրամասներ. ArmLur.am
ԱԱԾ-ն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
ArmLur.am-ին հաջողվել է պարզել, որ խոսքը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Հրաչիկ Քանանյանի մասին է: Ըստ հաղորդագրության ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: