Բաժիններ՝

Ռոհանին նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

Թեհրանն առաջվա պես պատրաստ է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ը պետք է չեղարկի պատժամիջոցները: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Հենց որ ԱՄՆ-ն հանի իր բռնակալական, անօրինական, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5 + 1» խմբի երկրների ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է հեռուստատեսությունը:

Նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել նույնիսկ մեկ ժամից, բայց միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Նախօրյակին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»:

«Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս