Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:
«Սպառողի իրավունքները պաշտպանվում են՝ նրա շահերը իրավունքի վերածելով». Բաբկեն Պիպոյան
ԽՍՀՄ ժոովրդական արտիստուհի եւ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) նախագահ Տատյանա Դորոնինան հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է «Դնի.ռու»-ին:
«Պարզեցինք, որ քաղաքապետարանը գնել էր 25 վերելակ` ծախսելով 100 միլիոն դրամ». Վարդուհի Արամյան
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան դիմել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Դատական հայց ենք ներկայացնելու մի պետական կառույցի դեմ». Շուշան Դոյդոյան
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց». ԿԳՄՍ փախնախարար Արա Խզմալյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար:
Ռուսաստանը հետեւում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ակտիվությանը Վրաստանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Գրիգորի Կարասինը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կագավորման խնդրով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումն անցկացվում է Գյումրիում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել ավտոներկրողների համար, որոնք երեկ իրենց դժգոհությունն են հայտնել՝ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Ավտոներկրողները մեղադրել են ՊԵԿ-ին, որ կառույցը, ըստ իրենց, կոմպետենտ չէ ավտոմեքենաների բեռնաթափման հարցում, քանի որ մեքենաները վնասվում են, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում և այլն:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը: Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար: Իրենց հանգանակությունն են բերել անձինք Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:
Իրաքում վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 45-ի, ինչի մասին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 32 զոհվածի մասին:
Անկարգությունների նոր ալիքն Իրաքում սկսվել Է նոյեմբերի 28-ի առավոտյան երկրի հարավի Նաջաֆ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի հրկիզմամբ: Այստեղ, ըստ վերջին տվյալների, զոհվել Է արդեն 12 ցուցարար: Դի Քարի նահանգի Նասիրիա քաղաքում, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել Է առնվազն 25 մարդ: Ցուցարարները փորձում Էին արգելափակել կամուրջը, իսկ հետո հավաքվել են ոստիկանության վարչության շենքի մոտ: Նաեւ հաղորդվել Է երկրի մայրաքաղաք Բաղդադում զոհվածների մասին:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 300 մարդ, տուժել Է շուրջ 15 հազար բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։
Ալբանիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 48-ի:
«Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։ Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր»,- ասել է Աննա Հակոբյանը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:
Վախճանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից, մասնավորապես «նախկին ռեժիմի օլիգարխներից», որոնց հիմա ընդունված է գործարար անվանել, որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու Երեւանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործով ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին: Ավելին, նախաքննական մարմնում քննարկում է եղել, որ պետք է ամեն ինչ անել՝ Հայաստան բերելու ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ ՈՒՂԻՂ
hetq.am-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։
Մեծ Բրիտանիայի Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստաբանավեճերի ժամանակ սառցե քանդակներ է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, որոնք չէին ներկայացել ստուդիա:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման եւ դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները:
«Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, և ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունց փրկելու Հայկ Մարությանին…»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու մասին: