Քաղաքացին կառավարության դիմաց ուզում էր ինքնահրկիզվել. նա իր վրա բենզին էր լցրել, կրակայրիչով փորձել էր հրկիզվել, ոստիկանները կանխել են
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երկու անձ ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:
Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:
168.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակական առաջընթաց» ՀԿ նախագահ Արթուր Մովսիսյանը՝ հավելելով,- Մենք հիմա պետք է տեղեկանք վերցնենք Կադաստրից այն մասին, որ Երևանում Արայիկ Խանդոյանի անունով փողոց չկա: Դրանից հետո մեր դիմում-առաջարկը կներկայացնենք Քաղաքապետարան:
«Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո իրականացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին՝ 9.856.100 դոլար:
Մամուլի տեսություն:
Հատուկ քննչական ծառայության 11 ամիսների գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար 405 ՀՀ դրամ: Միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597 միլիոն 698 հազար 770 դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
«Թալիբան» շարժումը հավաստել է ԱՄՆ-ի հետ խաղաղ բաննակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։
«Եթե կառավարության աշխատանքը բավարար թափանցիկ լիներ, մենք անելիք չէինք ունենա». Շուշան Դոյդոյան:
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:
Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգևատրումների ու պարգևատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հուժ գաղտնի բնույթ, նաև՝ անօրինական դրսևորումներ:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է, ինչպես նաև պետական պաշտոնյանի նկատմամբ մարդկանց ընկալումը փոխելն է:
Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում։
Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն կլիմայի փոփոխությանը նվիրված COP25 խորհրդաժողովին, որը Մադրիդում կանցկացվի դեկտեմբերի 2-ից մինչեւ 13-ը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում դանակահարված մարդ կա:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում, 2020 թվականի հունվարի 21-24-ը։
Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝ սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի Սահմանադրական դատարան, սակայն դրա արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է, որի գնահատականները, քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Սա այն քվեարկություններից է, որոնք մի օր, ոչ հեռավոր ապագայում, դառնալու են քննարկման կամ քննության առարկա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է մշակութային միջոցառումների, ծրագրերի համար դրամաշնորհային մրցույթների նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Այսուհետև մրցույթները կկայանան բոլորովին այլ չափանիշներով: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փոխնախարար Արա Խզմալյանը:
Կար մի քաղաք: Այդտեղ քաղաքային նոր իշխանությունները արտասահմանյան կապիտալով աշխատող մասնավոր ընկերությունից աղբահանության բիզնեսը խլում են ու դնում իրենց ախպերության տակ: Հետո պարզվում է, որ այդ ընկերությունը գործն անում էր շուրջ 1.5 միլոն դոլարով ավելի էժան, քան իրենք են անելու: Ավելին` այդ ընկերությունը պետությանը հարկեր էր վճարում, իրենք` չեն վճարելու: Այնուհետև պարզվում է, որ իրենց տակ քաշած բիզնեսի մի մասը բնակիչների վճարած փողերով է ստեղծված, մյուս մասը` տնտեսվարողներից կամ ռեկետ է արված, կամ էլ` կաշառք է վերցված` իհարկե նվիրատվության անվան տակ:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պա՞րզ է չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կոռուպցիոն արիշ-վերիշների մասին վաչապետ Փաշինյանն առնվազն տեղյակ է եղել, եթե ոչ անմիջական մասնակից կամ անմիջական հրահանգող: Բայց գլխավոր հարցը, ավելի շուտ` ողբերգությունը, այլ տեղ է. Արթուր Մեսչյանը, մեր մաեստրոն, իր երգերով մի ողջ ազգի ոգեշնչած մտավորականը ո՞նց կարող էր ընկնել սրանց խելքին:
«Սև ուրբաթ». Գլխապտույտ առաջարկնե՞ր, թե՞ մոլորություն: Որքանո՞վ են իրական զեղչերն ու նման ակցիաները ՀՀ-ում. ՈՒՂԻՂ
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2019-20 թվականներին ցանցի արդիականացման և ընդլայնման աշխատանքների նպատակով սկսված ներդրումներն իրենց տրամաբանական ավարտին կհասցնի հաստատված ժամկետներում:
Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:
«Մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական պետություն առանց թափանցիկ կառավարման համակարգի». Սուրեն Քրմոյան