
Լինդա Մաքքարթնիի՝ ամուսնու մասին նամակները կվաճառվեն աճուրդում

Լինդա Մաքքարթնիի՝ ապագա ամուսնու՝ Պոլ Մաքքարթնիի մասին վերջերս հայտնաբերված երեք նամակները վաճառվելու են աճուրդում: Այդ մասին հայտնել է NME-ն: Նամակները գտել է Լինդայի ընկերը եւ նախկին հարեւանը՝ Միքի Էնթոնին: Դրանք գրվել են Պոլ Մաքքարթնիի հետ հարսանիքից առաջ եւ արտահայտում են աղջկա ուրախությունն այն բանի կապակցությամբ, որ նա սկսել է հանդիպել աստղի հետ եւ լուսանկարելու է երաժիշտներին:
1967 թվականի հունիսին, Պոլի հետ սիրավեպի սկսվելուց մի քանի շաբաթ անց, Լինդան նամակի մեջ դրել է ամերիկյան թերթի կրկնօրինակը, որում նախադասություն է եղել իր մասին: Լինդան այն ուղարկել է Էնթոնիին եւ ընդգծել է հետեւյալ տողերը. «Ասում են, որ Պոլ Մաքքարթնիի ընիկերուհին՝ Լինդա Իսթմանը, հիմար լուսանկարիչ է՝ Ամերիկայից»: Լինդան եւ Պոլ Մաքքարթնին ամուսնացել են 1969 թվականի մարտին, իսկ 1998 թվականին կինը քաղցկեղից մահացել է 56 տարեկան հասակում: Նամակները վաճառվելու են Chiswick աճուրդում 2020 թվականի հունվարի 29-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: