
Բրնձի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Բրինձ – 200 գ
2. Չորամրգեր – 1 բաժակ
3. Կաթ – 1 լ
4. Կոկոսի փաթիլներ – 3 ճ/գ
5. Շաքարավազ – 3 ճ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Բրինձը 10-15 րոպե եփել 1 բաժակ ջրով՝ մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա:
2. Այնուհետև բրնձին ավելացնել կաթը:
3. Ավելացնել կտրատված չորամրգերը, կոկոսի փաթիլները, շաքարավազը և աղը, հասցնել եռման և ցածր կրակի վրա եփել 10-15 րոպե:
4. Վերցնել կրակից և ավելացնել կարագը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը