
Գիտնականները կյանքի երկարացման արդյունավետ միջոց են նշել

Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը եւ կյանքի տեւողության ավելացմանը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի գիտնականները, ինչի մասին գրել է MedicalXpress-ը։
Հետազոտության ընացքում շուրջ երկու հազար մարդ սրտի կաթետերացումէ անցել: Նրանցից 389-ը կանոնավոր կերպով քաղցած է մնացել: Ըստ որում նրանց զննել են գրեթե չորսուկես տարի:
Պարզվել է, որ քաղցաբուժությամբ զբաղվողների շրջանում մահացությունը 45 տոկուսվ ցածր է եղել, քան հետազոտության մնացած մասնակիցների մոտ:
Բացի դրանից, մասնագետները վերլուծել են նույն պացիենտների տվյալները եւ պարզել, որ քաղցաբուժությամբ զբաղվողների մոտ սրտի նոպաներ 71 տոկոսով քիչ են տեղի ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: