
«Իրավիճակը և կարգավորումները այնպիսին են, որ պաշտոնյայի նշանակվելու դեպքում արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է լինել կոռուպցիոներ»

Ներկայումս իրավիճակը և կարգավորումները այնպիսին են, որ պաշտոնյայի նշանակվելու դեպքում արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է լինել կոռուպցիոներ։ Այս մասին նման կարծիք հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Կարգավորումներն այնպիսի սահմանափակումներ է դնում պաշտոնյայի վրա, որ ամեն քայլափոխին պետք է մի տասն անգամ հարցնես իրավաբանին՝ արդյոք այստեղ խախտումներ կա՞ն, թե չկան՝ նույնիսկ տրիվիալ որոշումներ կայացնելու դեպքում։ Այն դեպքում, երբ դու համոզմունք ունես, որ դա այդպես պետք է լինի։
Արդյոք այստեղ քաղաքական պատասխանատվության հետ համակարգը պետք է համահունչ չաշխատի՞, թե՞ բոլորի վրա պետք է դրվեն կոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները»,- ասաց Արշակյանը։
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի փոխվի հանրային ընկալումը պաշտոնյայի նկատմամբ։