Մեծագույն հարգանք վաստակի հանդեպ և ամենաջերմ հուշեր. Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը:

Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։

Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ մարդկային ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։

Նախագահ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Վարդանյան ամուսինների վաստակը հետախուզության ոլորտում և իր հանդիպումների, զրույցների ու ելույթների ժամանակ հաճախ էր նրանց օրինակով նշում, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով ՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը։

Երբ այս տարի գարնանը Հանրապետության նախագահը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը, հենց լսարանից հեռախոսազրույց էր ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ վերահաստատելով իր ջերմ զգացումները Վարդանյանների հանդեպ։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ