
Կարտոֆիլային կոտլետներ. համեղ և հագեցնող

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 500 գ
2. Ալյուր – 3-4 ճ/գ
3. Սոխ – 1 հատ
4. Սունկ – 200 գ
5. Ձու – 1 հատ
6. Կանաչի – փոքր փունջ
7. Աղ, սև պղպեղ
8. Բուսական յուղ – տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել և խաշել, այնուհետև վերածել խյուսի:
2. Սոխը մանր կտրատել և տապակել:
3. Սունկը մանր կտրատել և ավելացնել սոխին, տապակել ևս 10-15 րոպե:
4. Սոխը և սունկը խառնել կարտոֆիլին, ավելացնել ձուն, աղը, պղպեղը, մանր կտրատված կանաչին և ալյուրը, խառնել:
5. Կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը