
Մեծ Բրիտանիայում շինարարը 105 մլն ֆունտ է շահել վիճակախաղով

Բրիտանացի շինարարը 105 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 135 մլն ԱՄՆ-ի դոլար) է շահել EuroMillions վիճակախաղով: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Արեւմտյան Սասեքսի կոմսությունից 42-ամյա Սթիվ Թոմսոնի շահումը մեծությամբ իննեորդն է դարձել է ազգային վիճակախաղի պատմության մեջ:
«Ես դուրս եկա իմ ֆուրգոնից, ետ գնացի, մտածեցի՝ թակեմ հարեւանի դուռը, հետ գնացի ֆուրգոնի մոտ. կարծում եմ՝ ես սրտի տագնապի շեմին էի»,-իր հույզերի մասին է պատմել Թոմսոնը, երբ իմացել է շահումի մասին: Մեկնաբանելով այն, թե ինչպես է ընտանիքը պատրաստվում ծախսել շահումը, երեք երեխաների հայրը պատմել է, որ իր տասնամյա որդին արդեն երազում է Tesla ավտոմեքենայի մասին, իսկ ութամյա դուստրը վարդագույն iPhone է խնդրել: Թոմսոնն ինքը պատմել է, որ ներկայում ընտանիքն ավելի ընդարձակ տուն է փնտրում: «Յուրաքանչյուր երեխային առանձին սենյակը տալն արդեն իսկ մեծ գործ է, ուստի մենք տուն ենք փնտրում»,-ասել է նա:
Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի մեկ այլ բնակիչ 170 մլն ֆունտ (218 մլն դոլար) է շահել EuroMillions վիճակախողով եւ տիրացել երկրում խոշորագույն ջեքփոթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: