Բաժիններ՝

Հայկ Մարությանը դժվարացավ անուններ տալ

«Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:  Նա հավելեց.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անձանց, կազմակերպություններին, որոնք բարեգործություն կամ նվիրատվություն են անում Երևան քաղաքին։ Երևանը, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք պետք է լուծենք, ավելի շատ են, քան հատկացված բյուջեն է։ Այստեղ մեզ պետք է մեր հայրենակիցների օգնությունը»։

Հարցին՝ կարո՞ղ է թվարկել երեք հոգու անուն, ովքեր օգնել են, քաղաքապետ Հայկ Մարությանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ իր համար բոլորն էլ կարևոր են։

Նրա խոսքով՝ մարդիկ ամենատարբեր հարցերում են օժանդակում՝ դիզայներական անվճար աշխատանքներից սկսած։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները պնդում են, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլ անձինք 20-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ են նվիրել Երևան քաղաքին: Այդ նվերի մասին, սակայն, ավագանին տեղյակ չի եղել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս