Ավտոմեքենան ընկել է «Հագվի» կոչվող ձորը. կան զոհեր
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է «Հագվի» կոչվող ձորը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Ջ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հայտնաբերել են Արմիկ Պ.-ի (ծնված 1972 թ.) ու ևս 2 անձը չպարզված քաղաքացիների դիեր, դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: