Բաժիններ՝

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի ծովուժի ղեկավարի պաշտոնաթողության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Սփենսերին խնդրել է պաշտոնաթող լինել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային Էդվարդ Գալահերի հակասական գործի ֆոնին վստահության կորստի պատճառով, որը մեղադրվում է Աֆղանստանում ռազմական հանցագործությունների մեջ:

Էսփերը Սփենսերին պաշտոնաթող լինել է խնդրել այն բանից հետո, երբ իմացել է, որ ռազմածովային ուժերի նախարարն Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի խնդրել է չմիջամտել Գալահերի դեմ գործին՝ փոխարենը երաշխավորելով, որ հատուկ ջոկատայինը կհեռանա ռազմածովային ուժերից՝ պահպանելով կոչումը:

Ըստ որում այդ հարցի վերաբերյալ Սփենսերի դիրքորոշումը տարբերվել է այն դիրքորոշումից, որը նա արտահայտել էր հրապարակայնորեն:

«Ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերի ծառայությունը դադարեցվել է պաշտպանության նախարար Մարկ Էսփերի կողմից: Ես շնորհակալություն եմ հայտնում Ռիչարդին իր ծառայության եւ պատասխանատվության համար»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաեւ հայտնել է, որ Գալահերը պաշտոնաթող կլինի՝ պահպանելով իր բոլոր կոչումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս