Բաժիններ՝

«Մատանիների տիրակալը» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան

Amazon-ը երկարացրել  դեռ չթողարկված «Մատանիների տիրակալը» սերիալը, այն կունենա երկրորդ եթերաշրջան: Այդ մասի հայտնել է Variety-ն: Առայժմ ընթանում է առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստությունը, թեեւ դերասանական կազմը դեռեւս լիովին չի որոշվել: Շոուին ստույգ կմասնակցեն Մարկելա Քավենան («Պիկնիկ կախ ընկած ժայռի մոտ»), Ուիլ Փոուլթերը («Ողջ մնացածը», «Մենք՝ Միլլերներս») եւ Ջոզեֆ Մոուլը («Գահերի խաղը»):

Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում, ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան է, նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը, կոնսուլտացիաներ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն է՝ «Գահերի խաղից»:

Սկզբում խոսվում էր այն մասին, որ սերիալն ունենալու է երկու եթերաշրջան, բայց երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը միայն այժմ է պաշտոնապես հաստատվել:
Սյուժեն գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են «Մատանու եղբայրության» իրադարձություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս