Ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային պլանի՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կ.Գասպարյանին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 49-ամյա Տիգրան Շ.-ն։
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց խմբակցությունը պայքարում է քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ, իսկ իրենց խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քրեական հեղինակություն, կալանքի տակ գտնվող՝ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա:
«Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի կարող որակումներ տալ քրեական աշխարհին վերաբերող օրենքին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկություններին։ «Եթե մի խմբակցությունը կոնցեպտին կողմ է, բայց ասում է, որ մինչև այդ խնդիրները չշտկվեն, ձեռնպահ է քվեարկելու, ես այդ կոնցեպտին կողմ եմ, իսկ երբ ասվում է, որ կոնցեպտին կողմ են, կա շտկումների անհրաժեշտություն, բայց որևէ առաջարկ չի ներկայացվում և տեղի է ունենում դեմ քվեարկություն, ես դա չեմ հասկանում»,- ասաց Գրիգորյանը։
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հրավիրել էր «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկում։ Բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և Smart Legal LLC հիմնադիր, «Առաջինը՝ Հայաստն» նախաձեռնող խմբի իրավական հանձնախմբի անդամ Արթուր Բուդուրյանը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը ՔՊ-ականների և իմքայլ-ականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։
2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է «Անտառպահպանական ծառայություններ»-ի վրա ծախսել 1.3 մլրդ դրամ կամ, մոտ 2.7 մլն դոլար (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն հատկացվող միջոցներ, կետ 3.1.)։
«ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ամբողջությամբ լեգիտիմ է համարում այն հարցը, թե ինչո՞ւ պետք է հարկատուն բարձր թոշակ վճարի վաղ կենսաթոշակի գնացող այն դատավորին, որն իր աշխատանքով չի վաստակել այդ թոշակը՝ չաշխատելով անհրաժեշտ տարիները։
«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում է, որ Եվրամիությունն ի զորու էպաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։
«Լուսավոր Հայաստանին» մեղադրել աշխատավարձերի բարձրացմանը դեմ լինելու մեջ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հաշվում է իրականացվել, կատարվել են ստուգումներ, արդյունքում գումարային սակագինը կազմել է 180.174 դրամ/խմ»,- Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը քննարկելիս` ներկայացրեց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:
«Դասադուլը կդադարեցվի 3 օրով». Գևորգ Գյուլումյան
Նոյեմբերի 20-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին ժամը 14:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Գ. Գ.-ն իրենց տան հարակից անմարդաբնակ տան բակում մորթել է նույն շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող ձին և մտրակը այնուհետև իր եղբայր` 1998թ.ծնված Ն. Գ.-ի հետ տեղափոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ և 260.000 դրամով վաճառել նույն մարզի բնակիչ,1963թ.ծնված Զ. Գ.-ին:
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:
Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն է, թույլատրել մեկնելու երկրից:
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի վետերանների առաջնությունում:
Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի, որը պաշտոնավարել է 1984-ից մինչեւ 1994 թվականը, որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարությունից հետո մահացել է Բեռլինի հիվանդանոցում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։