«Մանիպուլյատիվ քայլերով ուշադրություն շեղելը ճիշտ չէ». ԼՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետի կողմից իրենց ուղղված մեղադրանքի մասին

«Լուսավոր Հայաստանին» մեղադրել աշխատավարձերի բարձրացմանը դեմ լինելու մեջ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում  խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց  ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Քննադատության և մանիպուլյատիվ քայլերով ուշադրություն շեղել և մեղադրել մի բանում, որն իրականությանն հետ աղերս չունի, կարծում եմ` ճիշտ չէ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իշխանական ուժերը կարողանան ընդդիմությանը շնորհակալություն հայտնել  կառուցողական առաջարկությունների համար»,- ասաց  Արկադի Խաչատրյանը։

Հարցին՝ իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցով  գործընթաց սկսել Ազգային ժողովում, ինչպես առաջարկում են նախարարի հրաժարականը պահանջողները, Արկադի Խաչատրյանը պատասխանեց.

«Իհարկե, կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք, իհարկե, հիմա անուններ չեմ տա, հարցապնդումով կդիմենք կառավարությանը»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս