«Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է». Ռուբեն Մելիքյանը՝ ՔՊ-ականներին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը ՔՊ-ականների և իմքայլ-ականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։
Մի հարց հարգելի ՔՊ-ականներին և իմքայլ-ականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։
Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետևողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» և «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»։
Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների և իմքայլականների կողմից…
Gepostet von Ruben Melikyan am Dienstag, 19. November 2019