«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
«ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտված է: Ծրագրին դիմել է ավելի քան 80 սթարթափ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրատանից, Եգիպտոսից:
«Այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ մեր ժողովրդին, երիտասարդությանը կտրել ազգային ինքնությունից: Արայիկ Հարությունյանը «տրոյական ձի» է Հայաստանի համար, որը ներդրվել է ՀՀ ինքնատիպությունը քանդելու համար»,- նշեց նա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ուսանողները ԿԳՄՍ նախարարության մոտ շարունակում են բողոքի ակցիան:
«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է» հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Նոյեմբերի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը:
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային ողջ ուշադրությունը սևեռված է ՀՀ կրթության ոլորտում տեղի ունեցող անհասկանալի ու հակաազգային գործընթացներին։ Որոշ շրջանակներ այդ ամենը հերթական անգամ անվանում են «դավադիր ուժերի» ու «ռևանշիստների» կողմից ուղղորդվող պրոցես, սակայն փաստն այն է, որ անգամ ոլորտի պատասխանատուները հստակ փաստում են, որ այն, ինչ տեղի է ունենում՝ հակասում է ՀՀ «Կրթության մասին» օրենքին։
«Բարսելոնան» կարծում է, որ շուկայում ներկայումս լավ տարբերակներ չկան Էռնեստո Վալվերդեի փոխարինման համար, գրում է AS-ը: Կատալոնացիները ցանկանում են նշանակել այնպիսի մարզչի, ով հանդես է եկել ակումբում և ծանոթ է փիլիսոփայությանը:
Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները:
Ազգային ժողովում քննարկվում է տեղեկատվության ազատության ոլորտում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» աշխատանքային նախագիծը, որին ներկա են բնապահպանության և իրավական ոլորտների ներկայացուցիչներ:
Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին, իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի:
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգել էին 168.am-ի խմբագրություն՝ պնդելով, որ մանկապարտեզի բնականոն աշխատանքն այս պահին խոչընդոտվում է հարևանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների կողմից:
Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները, երեկվանից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, հայտարարություններով և տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերջին երկու ամսվա ընթացքում ներկայացրել են խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու 2 միջնորդություն: Շատերի մոտ տպավորություն է, թե նույնական միջնորդություններ են ներկայացվում: Փաստաբանները վստահեցնում են՝ բովանդակային տարբերություններն ակնհայտ են:
A332 եգիպտական բեռնատար ինքնաթիռը, որտեղ գտնվում է հինգ մարդ, պետք է Աթենքում վթարային վայրէջք կատարի ինքնաթիռի ծխոտման պատճառով:
Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիացիան շատ կարևոր տրադիցիա ա» հրությամբ պաստառները։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել է նաև Շիրակի պետական համալսարանը, որտեղ նախարարի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հայտարարեց ՀԴՅ երիտթևի ներկայացուցիչը։
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։
«Նա գործում է հակաօրինական ընթացքով». Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին
Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով: Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում «կովկասյան» չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:
Նոյեմբերի 8-ին առնվազն 37 մարդ է տուժել Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհայինտրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sada El Balad նորությունների պորտալը:
ԱԺ-ում քննարվում է «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր նախագիծը:
Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանը և Աշոտ Սիմոնյանը՝ վերջին զարգացումների ու Արայիկ Հարությունյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։
Հայաստանցիներն այսուհետ հնարավորություն կստանան գերժամանակակից սարքավորման շնորհիվ վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղային բոլոր հիվանդությունները և ռադիոակտիվ յոդի թերապիայով բուժել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքները: Երևանում Էրեբունի ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ կենտրոնի աշխատանքին: