Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է մարզիչ նշանակել ««Բարսելոնայի» սրտով». AS

«Բարսելոնան» կարծում է, որ շուկայում ներկայումս լավ տարբերակներ չկան Էռնեստո Վալվերդեի փոխարինման համար, գրում է AS-ը: Կատալոնացիները ցանկանում են նշանակել այնպիսի մարզչի, ով հանդես է եկել ակումբում և ծանոթ է փիլիսոփայությանը: Այդ պատճառով Մարսելո Գալարդոն և Մասիմիլիանո Ալեգրին առանձնապես չեն համապատասխանում նրանց:

2003 թվականից սկսած՝ Ֆրանկ Ռայկաարդից ի վեր, «կապտանռնագույնների» գրեթե բոլոր մարզիչները եղել են ակումբի նախկին խաղացողներ (Պեպ Գվարդիոլան, Տիտո Վիլանովան, Լուիս Էնրիկեն և Վալվերդեն): Միակ բացառությունն արգենտինացի Տատա Մարտինոն էր, ում գլխավորությամբ «Բարսելոնան» ձախողեց 2013/14 մրցաշրջանը:

«Բարսելոնայի» համար տարբերակներից մեկը Ռոնալդ Կումանի նշանակումն է, բայց նա չի լքի Հոլանդիայի հավաքականը գոնե մինչև հաջորդ՝ Եվրո-2020-ի ավարտը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս