Մոլեգնող Թուրքմենստան

Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիացիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։

Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։

Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը առյուծի ֆոնին Նիկոլի թերթը, լևոնական թևը և պսևդոիրավապաշտպան համայնքը տասը տարի պահեցին շրջանառության մեջ՝ նրան մեղադրելով դինոզավրերի ոչնչացումից մինչև Հոլոքոստ բոլոր մեղքերում։ Հիմա, երբ գործող վարչապետն իրեն ինքնամոռաց տվել է կովի գլխի կտրատմանը և հպարտությամբ ճշտում է, թե արդյո՞ք իր մանկահասակ դուստրը հասցնում է նկարել, ձայն-ձուն չկա։ «Դուխով» վարչապետը «դուխով» լյումպենի առաջ մանր-մանր կտրատում է կովի գլուխը՝ դրա մեջ դնելով տրադիացիա։
Այստեղ կա ընդամենը մեկ տրադիցիա, մեկ նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում։ Գուցե սա՞ է նպատակը։
Բոլոր տեսանկյուններից կատարվածը գռեհիկ էր՝ որպես վարչապետի պահվածք, որպես կենդանիների հանդեպ բռնություն, որպես խոհարարություն, որպես մեդիա-էսթետիկա, որպես մանկավարժություն։ Հուսանք՝ Շուշանի դասղեկը հաջորդ օրերին կբացատրի, որ դա գռեհիկ էր, կարող է նույնիսկ ծնող կանչել ու բացատրել, որ փոքր երեխային չի կարելի թույլ տալ նման հակամարդկային, հակահիգիենիկ տեսարաններ նկարել. երեխայի հոգեբանությունը դրանից խեղվում է։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930