«Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևան կատարելիք իր այցի ընթացքում հայկական ղեկավարության հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-հայտարարել է ՌԴ արտաքին քաղական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Նոյեմբերի 8-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով: Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը:
Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները կառավարությանը կոչ են արել ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանել եվրոպական այն ընկերությունները, որոնք զբաղված են «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի նախագծում։
Երկու մարդ է տուժել GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH ձեռնարկության հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մի քանի տասնյակ մարդ գտնվում է գետնի տակ ապաստարանում:
Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ գնում է ՀՀ ԱԳՆ՝ մասնակցելու համար երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։
168 ԼՐԱՀՈՍ-Առանց մեկնաբանության
«Սկզբում հայտարարվեց, որ հեղափոխությունն արվել է, որ բոլորս լավ ապրենք, հաջորդ քայլով հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է լինի արդարություն, խնդիրը նեղացվեց, բայց էլի հասկացանք, հետո ասացին՝ որպեսզի լինի արդարություն, պետք է Ռոբերտ Քոչարյանին նստացնենք, էլի նեղացավ խնդիրը, բայց էլի հասկանալի էր, հետո մեզ մատուցեցին, որ Ռոբերտ Քոչարյանին նստացնելու համար պետք է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հանեն պաշտոնից: Հիմա բացատրում են, որ Հրայր Թովմասյանին պաշտոնից հանելու համար պետք է Արսեն Բաբայանին նստացնենք: Մեր լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ՝ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը»:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող ապարատ են խոցել երկրի հարավ – արեւմուտքում:
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ երիտասարդ դիվանագետներին երդման արարողությանը
Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր:
«Մենք կովկասցի չեն, մենք արիացի ենք, կովկասցիներն այլ ժողովուրդ են, պարոն վարչապետ». ցուցարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին:
Երեկվանից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆի մոտ, որտեղ նա գնում էր՝ մասնակցելու երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը:
«Ձեր պահանջներից որևէ մեկը չենք կիսում». Նիկոլ Փաշինյանը՝ նստացույցի մասնակիցներին
Նոյեմբերի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Մեկնարկել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
«Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքը իրավաչափ չէ»,- ասում է Արամ Օրբելյանը:
«Սա սխալ որոշում է»,- խոսելով Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների՝ բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու օրենքի նախագծի մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ քանի մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը բարձր մակարդակի վրա չէ, դա պետք է լրացվի բուհերում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։
ԵՊՀ մի շարք ուսանողներ Գևորգ Գյուլումյանի գլխավորությամբ միացան ՀՅԴ երիտթևի նստացույցին։ Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ համացանցում շահարկում են, թե իրենք ունեն քաղաքական շահադիտական նպատակներ, սակայն այդպես չէ։
Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստան-Հունաստան խաղի տոմսերի վաճառքը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Կարապետ Կ.-ն, որը հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Արևելյան Եվրոպայում Մշակույթի Բազմազանության համար տրվող ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը հայտարարում է մոնտաժի փուլում գտնվող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի Հայտերի Ընդունում, մշակութային բազմազանության, էթնիկ և կրոնական հանդուրժողականության, ինտեգրման կամ խաղաղ համակեցության թեմաների վերաբերյալ, Թբիլիսիում, Վրաստան, Դեկտեմբերի 5-7, 2019, երկուսուկես օր տևող սեմինարի մասնակցելու համար:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ:
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:
«Մենք մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանության փուլ»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտթևը շարունակում է իր նստացույցը։ Նստացույցի մասնակիցների շարքերն աստիճանաբար համալրում են տարբեր մարդիկ, որոնք կիսում են երիտասարդների պահանջը։ Նախատեսված է, որ այսօր ժամը 13։00-ին կրկին նրանց են միանալու նաև ուսանողները։