![](/banners/BeFunky-design.jpg)
Սոնին աջակցելու համար «Էվերթոնի» ավագ գնացել է «Տոտենհեմի» հանդերձարան
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/song_3.jpg)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից հետո (1:1) հետո «Էվերթոնի» ավագ Շեյմուս Քոլմանն այցելել է «Տոտենհեմի» հանդերձարան։
Հաղորդվում է, որ խաղացողը ցանկանում էր աջակցել «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հեունգ Մինին: Կորեացին մասնակցեց մի դրվագի, որում «Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը լուրջ վնասվածք ստացավ։
Տեսնելով, թե ինչ վնասվածք է հասցրել մրցակցին՝ Սոնը սկսեց արտասվել և չէր կարողանում հանգստանալ։ Դրվագից հետո նա հեռացվեց խաղադաշտից։
Հատկանշական է, որ Քոլմանը նույնպես վերականգնվում էր լուրջ վնասվածքից։ Նա ևս կոտրել էր ոտքն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում։
Սիրարփի Աղաբաբյան