Հունաստանի նախագահը հայկական և հունական սփյուռքի ամենամեծ ձեռքբերումը համարում է հայրենիքի հետ կապը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Այս մասին Պրոկոպիոս Պավլոպուլոսը նշեց երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության և ընդունելության համար: Այս այցը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների հարաբերություններում: Հեռանկարներ, որոնք ձևավորվել են մեր ջանքերի շնորհիվ, որոնք մեր հանդիպումից հետո էլ ավելի են ամրապնդվելու և շարունակվելու են»,- ասաց նախագահը:

Հունաստանի նախագահն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների սփյուռքերին:

«Մեր ժողովուրդների սփյուռքերը ևս համագործակցում և աշխատում են: Մենք մեծ տարածքներ չունենք, չունենք մեծ բնակչություն, մեր սփյուռքի պատճառով մենք չունենք սահմաններ, մեր սփյուռքը բաղկացած է այն անձանցից, որոնք ծաղկում են և երբեք չեն մոռանում իրենց հայրենիքը, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի և Հունաստանի սփյուռքերի: Մեծ է նաև հունական համայնքը այստեղ, ինչպես նաև հայկական համայնքը Հունաստանում: Ես բազմիցս ակտիվ շփման մեջ եմ եղել Հունաստանում հայկական սփյուռքի հետ: Երբ ես նախարար էի, Աթենքում հիմնեցինք ՀՀ դեսպանությունը»,- նշեց Պավլոպուլոսը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930