
«Ալեգրիի փոխարեն՝ կգնայի «Մանչեսթեր Յունայթեդ»». Կապելո

«Միլանի» և Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է այն մասին, թե որ ակումբը կարող է գլխավորել «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
«Նա հրաշալի կսազեր «Բավարիային», սակայն ես չգիտեմ, թե ինչպես են Գերմանիայում վերաբերվում իտալացիներին Անչելոտիից հետո:
Անգլիան գրավիչ է, այստեղ լավ աշխատելու հնարավորություն կա, և Պրեմիեր լիգան առաջնություն է, որտեղ կարելի է հարստանալ:
Ալեգրիի փոխարեն՝ ես կգնայի Մանչեսթեր»,- Կապելոյին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը