«Հայաստանը ձեռք կբերի նոր՝ արդիական զինատեսակներ». Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, որպես ռազմական ոլորտի մեգա նպատակ՝ կցանկանար, որպեսզի կրկնապատկվեր ու եռապատկվեր ոլորտին տրամադրվող բյուջեն: Սակայն, հաշվի առնելով երկրի բյուջեն, տնտեսական հնարավորությունները, այսօրվա բյուջեն բավարար է, որպեսզի բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքեն:

Նախարարը հերքեց, որ այս տարի ռազմական ոլորտին տրամադրվող բյուջեն կրճատվել է: «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեզ տրամադրվող վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ «ՍՈՒ-4» ինքնաթիռները Հայաստան կհասնեն կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հունվար-փետրվարին: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ձեռք կբերի նոր՝ արդիական զինատեսակներ, դրանք Հայաստան կբերվեն տարբեր երկրներից:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի արդիականացմանը՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այն արդիականացվում է սպառազինության, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմանների բարելավման տեսանկյունից:

«Հողատարածքի ավելացումներ չեն լինելու, որովհետև լինում են տարբեր տարբերակումներ, քանի որ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք արդեն չի օգտագործվում և անցնում է Պաշտպանության նախարարությանը, բայց դրանք մնում են ՀՀ տարածք, որոնք պարզապես տրվում են օգտագործման համար»,- շեշտեց նախարարը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս